Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Վրաստանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պատրաստակամության մասին

Blog Image

Թբիլիսին պատրաստ է վերականգնել Վաշինգտոնի հետ իր ռազմավարական գործընկերությունը և սպասում է ամերիկյան վարչակազմի որոշմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Որոշումը կախված է ամերիկյան կողմից։ Ցավոք, վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը շատ դժվար է. այն ստեղծվել է Բայդենի վարչակազմի կողմից։ Կտեսնենք. մենք համբերատար սպասում ենք։ Մենք հրապարակավ հայտարարել ենք, որ պատրաստ ենք վերականգնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ զրոյից և հստակ ուղղությամբ։ Մենք սպասում ենք ամերիկյան վարչակազմի որոշմանը», - նշել է նա։

 

Send