Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Թուրքիան Իրանի սահմանի մոտ ստեղծում է «միգրացիոն բուֆեր»՝ պատրաստվելով ցանկացած սցենարի

Blog Image

Թուրքիայի ղեկավարները պաշտոնապես հայտարարել են Իրանի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծելու ծրագրերի մասին: 

Նպատակն է կանխել լայնածավալ միգրացիոն ճգնաժամի կրկնությունը հարևան երկրում իրավիճակի անկայունացման դեպքում, գրել է «Türkiye Gazetesi»-ն։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին հայտարարել են խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների համար փակ ճեպազրույցի ժամանակ։ Անկարայի հիմնական ուղերձն այն է, որ Իրանի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն անխուսափելիորեն կհանգեցնի փախստականների նոր ալիքի, որին Թուրքիան պետք է պատրաստ լինի։

«Որպես Թուրքիա՝ մենք պատրաստվում ենք ցանկացած իրավիճակի՝ համաձայն մեր A, B և C ծրագրերի։ Մենք կարծում ենք, որ պետք է ստեղծվի բուֆերային գոտի, որը թույլ կտա միգրացիայի դեպքում ժամանողներին մնալ իրանական կողմում», - ասվել է խորհրդարանականներին։

Գաղափարն այն է, որ Իրանի տարածքում ստեղծվի մի տեսակ «սպասման գոտի», որտեղ մարդիկ կարող են օգնություն ստանալ առանց ավելի հեռու գնալու անհրաժեշտության:

Send