Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ուզում ենք հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, բայց Միացյալ Նահանգները մեզ թույլ չի տալիս դա անել․ Իսրայել Կաց

Blog Image

ԱՄՆ-ն թույլ չի տալիս Իսրայելին հարձակվել իրանական էներգետիկ օբյեկտների վրա, հայտարարել է պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելական հեռուստատեսության «14-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։

Կացը նշել է, որ զինվորականները ցանկանում են ոչնչացնել իրանական ենթակառուցվածքները։ «Մենք իսկապես ուզում ենք հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին, բայց Միացյալ Նահանգները ներկայումս մեզ թույլ չի տալիս է դա անել», - հայտարարել է Կացը։

Պաշտպանության նախարարը այս քայլը բացատրել է որպես նավթային ճգնաժամից խուսափելու ցանկություն։ Պենտագոնը վախենում է, որ Իրանը կհարվածի հարևան երկրներին ի պատասխան իր էներգետիկ ոլորտի վրա հարձակման։ Կացը սպառնացել է, որ եթե Թեհրանը հարձակվի Իսրայելի վրա, պատասխանը կլինի կոշտ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ընթանում են բարեկամական մթնոլորտում։ Նա դա կապել է Իրանի վրա հարվածների հետ։ Սպիտակ տան ղեկավարը նաև վստահեցրել է, որ Իրանը չի կարողանա ձեռք բերել միջուկային զենք։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է արագորեն չեզոքացնել ցանկացած պոտենցիալ սպառնալիք։

Send