Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժից հետո մարդիկ մնացել են առևտրի կենտրոնի փլատակների տակ։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ լսվել է պայթյուն։ Շենքը զգալի վնաս է կրել։
Ավելի վաղ Ճապոնիայում տեղի են ունեցել 5.0-ից մինչև 7.1 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք ցնցումներ։
Երկրաշարժի հետևանքով շենքի երկրորդ հարկը գրեթե ամբողջությամբ փլուզվել է։ Փրկարարները չեն կարողացել մտնել շենք, քանի որ մուտքը փակ է եղել։ Տուժածների թիվը անհայտ է։ Առևտրի կենտրոնի մի քանի աշխատակիցներ անհետ կորած են համարվում։

Русский