Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ակտիվ աշխատանք է տարվում․ Կոբախիձեն՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաննների մասին

Blog Image

Վրաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը մեծ նշանակություն ունեցող հարցերից են․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն նշել է, որ այս հարցի շուրջ ադրբեջանական և հայկական կողմերի հետ շարունակվում է երկխոսությունը։

«Ադրբեջանի և Հայաստանի հետ քննարկումների ընթացքում փոխադարձ համաձայնութուն է եղել այս գործընթացի ակտիվ շարունակման վերաբերյալ։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք զգալի առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում», - ասել է վարչապետը։

Send