Ադրբեջանը անցանկալի անձանց ցուցակում ավելացրել է Թուրքիայի 31 քաղաքացու. հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը նշել է, որ այս որոշումը կայացվել է սոցիալական ցանցերում և ինտերնետային հարթակներում տարածված մեղադրանքներին ի պատասխան, որոնք ուղղված են «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության, սահմանադրական կարգի, ժողովրդի և ղեկավարության դեմ, նաև ի պատասխան կառավարության բռնի փոփոխությանն ուղղված և կրոնական արմատականության, կրոնական ատելության և թշնամանքի հիման վրա բռնություն հրահրող մեղադրանքների»։
«Ադրբեջանը կշարունակի համապատասխան միջոցներ ձեռնարկել թշնամական գործողություններին ի պատասխան», - հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։

Русский