Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ինչ է որոշել Թեհրանը Հորմուզի հարցով․ պարզաբանել է Իրանի առաջնորդի ներկայացուցիչը

Blog Image

Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար սահմանելու մասին տեղեկատվությունը պարզապես խոսակցություն է, պաշտոնական հաստատում չկա, ՏԱՍՍ-ին հայտարարել է Հնդկաստանում Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլ Մաջիդ Հակիմ Իլահին։

«Դա լուսաբանվեց լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, բայց Իրանից պաշտոնական հայտարարություն չի եղել [նեղուցով անցնող նավերի համար] վճարելու մասին: Սա պարզապես խոսակցություն է», - ասել է էմիսսարը։

Ըստ պաշտոնյայի՝ Թեհրանը կբացի Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ավարտից հետո։ «Իրանը վերահսկում է Հորմուզի նեղուցը, քանի որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմը դեռ չի ավարտվել։ Թեհրանը կբացի այն դրա ավարտից հետո»։

Send