Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով Իրանում վնաuվել է ավելի քան 125,000 քաղաքացիական օբյեկտ, զոhվել` ավելի քան 3,000 մարդ

Blog Image

Իրանի վրա Ամերիկա-Իսրայելական հարձակումների հետևանքով ամբողջ երկրում վնասվել է ընդհանուր առմամբ 125,630 քաղաքացիական օբյեկտ, հայտնել է իրանական Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Պիրհոսեյն Քոլիվանդը։

Քոլիվանդի խոսքով՝ վնասված օբյեկտներից 23,500-ը առևտրային կենտրոններ և բիզնեսներ են եղել, իսկ 339-ը՝ բժշկական հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, դեղատներ, լաբորատորիաներ, բժշկական կենտրոններ ու շտապօգնության բաժանմունքներ։

Դատաբժշկական փորձաքննության կազմակերպության ղեկավար Աբբաս Մասջեդիի խոսքով՝ հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 3,000 մարդ։

Send