«Մենք իմացանք, որ նրանք փորձում են մեզանից գողանալ [խորհրդարանական] ընտրությունները», - հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով կնոջ հետ մասնակցել է քվերակությանը։
Նեթանյահուի խոսքով՝ հարավում արաբ բնակչության ընտրողների մասնակցությունը շատ բարձր է։
«Եվ մենք պետք է ապահովենք նաև շատ բարձր մասնակցություն։ Մենք չենք կարող այս պայքարը թողնել ձախերին և արաբական կուսակցություններին, որոնք ցանկանում են վերջ դնել հրեական պետությանը։ Ահա թե ինչն է վտանգված»,- ասել է Նեթանյահուն։

Русский