Իրանի զինված ուժերը վճռական պատասխան կտան էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած հարձակմանը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում:
Արաղչիի խոսքով՝ Իրանի դեմ ագրեսի ձեռնարկած երկրների նմանատիպ սպառնալիքը հանդիսանում է պատերազմական հանցագործությունները և ցեղասպանությունը օրինականացնելու փորձ։
«Եթե այն իրականացվի, ապա, անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը կպատասխանեն վճռականորեն և լայնածավալ կերպով»,- նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Русский