Իրանը պատրաստել է պատասխան ԱՄՆ-ի հետ հրադադարի միջնորդության առաջարկներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով առաջարկներին ծանոթ աղբյուրին, հայտնել էր, որ Պակիստանը Միացյալ Նահանգներին և Իրանին է ներկայացրել հրադադարի երկփուլ ծրագիր, որը կարող է ուժի մեջ մտնել արդեն երկուշաբթի օրը։
«Մենք պատրաստել ենք մեր պատասխանը», - ասել է Բաղային։

Русский