Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Թրամփն ասել է, որ մտահոգված է իր անվտանգության համար, բայց նաև զգուշացրել է Իրանի գերագույն առաջնորդին

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտահոգություններ ունի իր սեփական անվտանգության համար, բայց փորձում է նման մտքերը մի կողմ դնել։

«Ես անհանգստանում եմ դրա համար, բայց պետք է դա վանեմ մտքիցս, հակառակ դեպքում անհնար կլինի կատարել իմ աշխատանքը», - ասել է ամերիկացի առաջնորդը «NBC News»-ին տված հարցազրույցում։

Թրամփը նաև ասել  է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին «պետք է շատ անհանգստանա»։

- Պե՞տք է Իրանի գերագույն առաջնորդը շատ անհանգստանա։

- Ես կասեի, որ նա պետք է շատ, շատ անհանգստանա։ Մենք եկանք և ոչնչացրինք նրանց միջուկային ծրագիրը։ Եթե մենք այն չոչնչացնեինք, Մերձավոր Արևելքում խաղաղություն չէր լինի։ Որովհետև արաբական երկրները երբեք չէին կարողանա դա անել։ Նրանք շատ, շատ էին վախենում Իրանից։

Թրամփը կրկին սպառնացել է Իրանին, որ եթե նրանք որոշեն վերսկսել իրենց միջուկային ծրագիրը և բացել նոր օբյեկտներ, ԱՄՆ-ն «շատ վատ բաներ» կանի։

 

Send