«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Այսօր Նիկոլ Փաշինյանի նվագակցությամբ կազմակերպված դիսկոտեկն է կայանալու: Այն, մեր տեղեկություններով, տեղի կունենա «Պալլադիում հոլլ» համալիրում։ Նախօրեին Փաշինյանը թիմակիցների, մասնավորապես` Վահագն Ալեքսանյանի հետ այցելել էր Ջրվեժում գտնվող այդ ռեստորանը, զննել տարածքը, որտեղ հատուկ բեմահարթակ են կառուցել նորահայտ երաժշտի համար, որը պետական գործերը թողած՝ թմբուկ է զարկում։ Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներով նվագել է սովորել, ապա իր բենդն է ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով, եւ քաղաքացիներին հունվարի 30-ին հրավիրել է դիսկոտեկի` առաջարկելով նախապես գրանցվել: Իհարկե, մասնակիցները հիմնականում յուրայիններն են, որոնց յոթը պորտն ուսումնասիրել են, նոր գրանցել` միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալով։ Ի դեպ, այս ռեստորանում էր ԱԺ նախագահը հունվարի 5-ին նշել իր 45-ամյակը: Հավանաբար, իշխանական վերնախավի դուրը շատ է եկել այս ռեստորանի մթնոլորտը, կամ ռեստորանի տերերը հատուկ «ջանք» են դրել, որ հայտնվեն իշխանական էլիտայի սիրելի վայրերի ցանկում

Русский