ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է 5000 դոլար տալ ամերիկացիներին, եթե նրանք քվեարկեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ ժամանակ հանրապետականների օգտին։
«Եթե հանրապետականները հաղթեն, դուք էլ մեզ հետ կհաղթեք և կստանաք 5000 դոլար։ Այն կկոչվի «Թրամփի դիվիդենդ»», - ասել է ԱՄՆ նախագահը Դալասում Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ ելույթ ունենալիս։
Թրամփը ցանկանում է Հորմուզի նեղուցը վերանվանել իր պատվին։ «Կարծում եմ՝ մենք պետք է անվանափոխենք Հորմուզի նեղուցը. պետք է այն անվանենք Թրամփի նեղուց։ Ես պետք է դրանից ինչ-որ բան ունենամ»։
Սպիտակ տան ղեկավարն ասել է, թե որ դեպքում կզանգահարեր Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին։ «Եթե Իրանն ունենար միջուկային զենք, ես կզանգահարեի Գերագույն առաջնորդին։ Կասեի. «Պարո՛ն Գերագույն առաջնորդ, ինչպե՞ս է առողջությունդ։ Կա՞ որևէ բան, որով կարող ենք օգնել ձեզ»»։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի հետ էներգետիկ համաձայնագրի շնորհիվ Վաշինգտոնը հասանելիություն է ստացել նավթի այնպիսի պաշարների, որոնք բավարար կլինեն 500 տարվա համար։ «Խոսենք նավթի մասին։ Նույնիսկ առանց Վենեսուելան հաշվի առնելու՝ մենք աշխարհում նավթի խոշորագույն արտադրողն ենք։ Իսկ վերջերս մեր պաշարներին ավելացրինք նաև Վենեսուելան։ Սա նավթի ոլորտում ամենախոշոր գործարքն է և հավանաբար ամենախոշոր համաձայնագիրը մեր երկրի պատմության մեջ։ Մենք տնօրինում ենք 65 միլիարդ բարել։ Գիտե՞ք՝ ինչ է դա նշանակում․ այն կբավականացնի մի ամբողջ հավերժություն՝ 500 տարի», - հայտարարել է նա։

Русский