Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սոչիում զանգվածային հարձակում է իրականացվում նավահանգստի և ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Սոչի քաղաքում հրդեհ է բռնկվել ծովափնյա հատվածում՝ ուկրաինական անօդաչու նավակների հարձակումից հետո։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ հարձակման ընթացքում Սոչիում և հարակից առափնյա գոտում գործել են հակաօդային և անվտանգության համակարգերը։ Քաղաքի իշխանությունները բնակիչներին ու զբոսաշրջիկներին հորդորել են հեռանալ լողափերից և ծովափնյա տարածքներից՝ անօդաչու նավակների հնարավոր նոր հարձակման վտանգի պատճառով։

Միջադեպի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի հաղորդմամբ՝ տուժածը վիրավորում է ստացել ոտքի հատվածում և տեղափոխվել հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Մեկ այլ վայրում արձանագրվել է հրդեհ, որի մարման աշխատանքներին ներգրավվել են արտակարգ ծառայությունները։

Ռուսական պաշտոնական աղբյուրները հարձակման պատասխանատվությունը վերագրում են Ուկրաինային։ Միևնույն ժամանակ անկախ աղբյուրներից հարձակման ամբողջական հանգամանքների վերաբերյալ հաստատված տեղեկությունները սահմանափակ են։

Ավելի վաղ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել էր, որ Սև ծովի ափամերձ հատվածում ոչնչացվել են մի քանի անօդաչու նավակներ, իսկ քաղաքում իրականացվել են կանխարգելիչ անվտանգության միջոցառումներ։

 

Send