Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Լեհաստանն ու Թուրքիան ստորագրել են անվտանգության ոլորտում գործակցության համաձայնագիր

Blog Image

Անկարայում Լեհաստանն ու Թուրքիան ստորագրել են անվտանգության ոլորտում գործակցության ամրապնդմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ներառում է տեղեկատվության փոխանակում, համատեղ զորավարժություններ, զինված ուժերի ստորաբաժանումների միջև համակարգում, պաշտպանական արդյունաբերության զարգացում և զինված ուժերի գործառնական կարողություններ:

Լեհաստանի պաշտպանության նախարար Կոսինյակ-Կամիշն ընդգծել է Թուրքիայի ռազմավարական նշանակությունը Վարշավայի համար և հույս է հայտնել լեհական ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ «PIT-Radwar» արտադրության պասիվ ռադարների գնման վերաբերյալ: Նա նաև խոստացել է Թուրքիային աջակցություն եվրոպական նախագծերում և Եվրոպական միությանն անդամակցելու բանակցությունների հնարավոր վերսկսման հարցում:

 

Send