Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տարածաշրջան

Ադրբեջանում համաներման մասին օրենքը, ենթադրաբար, կազդի ավելի քան 20,000 մարդու վրա

Blog Image

Ենթադրվում է․ որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից երկր խորհրդարանին ներկայացված համաներման մասին օրենքն ամենամեծը կլինի ներառված անձանց թվի առումով, այդ թվում՝ բանտարկությունից ազատված դատապարտյալների թվի տեսանկյունից, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Համաներման մասին օրենքը, ենթադրվում է, որ կվերաբերի ավելի քան 20,000 անձի։

Նրանցից ավելի քան 5,000 դատապարտյալ կազատվի բանտարկությունից, դատապարտված ավելի քան 3,000 դատապարտյալի պատժի ժամկետը կնվազի, ավելի քան 7,000 դատապարտյալ կազատվի ազատության սահմանափակումից, մոտ 4,000 դատապարտյալ կազատվի ազատազրկում չպարունակող այլ պատիժներից կամ պայմանական դատավճիռներից։ Եվ ավելի քան 1,000 մարդ կազատվի քրեական պատասխանատվությունից։

Ըստ APA լրատվական գործակալության՝ համաներման մասին օրինագիծը թույլ կտա բանտից ազատվել նրանց, ովքեր մասնակցել են «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված ռազմական գործողություններին, այդ թվում՝ Հայրենական պատերազմին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը անցկացված հակաահաբեկչական գործողությանը»։

 

Send