Ռուսաստանը շարունակում է բաց լինել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի համար, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հարցին, թե արդյոք Ուկրաինայում ընտրությունների անցկացումը կդառնա Մոսկվայի կողմից բանակցությունները վերսկսելու պայման, Պեսկովը նշել է, որ «մեր նախագահն առայժմ այդ մասին ոչինչ չի ասել»։

Русский