Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ռոսատոմը» Իրանի Բուշերի ԱԷԿ-ում աշխատակիցների թիվը հասցրել է 135-ի

Blog Image

«Ռոսատոմը» շարունակում է ավելացնել իր աշխատակիցների թիվը Իրանի Բուշերի ատոմակայանում։ Ինժեներատեխնիկական անձնակազմի թիվը հասել է 135-ի, հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Երեկ մեր ևս ինը աշխատակից է ժամանել՝ գործող առաջին էներգաբլոկի պլանային կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար։ Այսպիսով՝ «Ռոսատոմի» ինժեներատեխնիկական անձնակազմի ընդհանուր թիվն օբյեկտում հասել է 135-ի», — կիրակի օրը լրագրողներին ասել է Լիխաչովը։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմի» մասնագետները ներգրավված են երեք էներգաբլոկների աշխատանքներում՝ երկու կառուցվող և մեկ գործող։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի Բուշերի ատոմակայան է վերադարձել 80 աշխատակից։

Send