Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայտնաբերե՞լ են ընտանիքից գումար գողացած և «ձյունանուշիկի» հետ գնացած տղամարդուն

Blog Image

Հունվարի 30-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Արտակ Կ․-ի տանից կատարվել էր գողություն, իսկ կատարողը նրա 64-ամյա հայրն էր եղել։ Վերջինս գողացել էր բնակարանում պահած 42 մլն ՀՀ դրամ գումարը, տանից դուրս էր եկել անցած տարվա դեկտեմբերի 30-ին և այլևս չէր վերադարձել։ Հայրը թողել էր նամակ հետևյալ գրությամբ․ «ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ»։

MediaHub-ը դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով դիմեց Քննչական կոմիտե, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը՝առանձնապես խոշոր չափերով)։ Կատարվում է նախաքննություն»։

Էմմա Մարտիրոսյան

Send