Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր

Blog Image

Երեկ երեկոյան հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել բանակում՝ զինծառայողի մահվան հերթական դեպքն է  արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին տեղեկացրել է քննչական կոմիտեն։ Գերատեսչության փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

MediaHub-ը պարզեց, որ դեռևս անհայտ պայմաններում մահացած զինծառայողը Չարենցավանի բնակիչ Նարեկ Թորոսյանն է, որը ծառայել է Ճամբարակի զորամասում։

Մեզ հաջողվեց կապ հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակցի հետ, որը ճանաչում էր Նարեկին։ Նրա խոսքով՝ շատ խելացի, կազմակերպված, կիրթ և համեստ տղա էր Նարեկը՝ Չարենցավանի համար 6 հիմնական դպրոցի շրջանավարտ։

Մայրը Չարենցավանի արվեստի դպրոցի տնօրենի օգնականն է։ Ընտանիքը Նարեկից բացի, երկու դուստր ունի։

Թագուհի Ասլանյան

Send