Միացյալ Նահանգները պետք է վերանայի ՆԱՏՕ-ի և այս դաշինքի արժեքը մեր երկրի համար, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Քանի որ ՆԱՏՕ-ն թույլ չի տալիս ԱՄՆ-ին օգտագործել իր բազաները, մենք պետք է հարցնենք. «Ինչո՞ւ ենք մենք ընդհանրապես ՆԱՏՕ-ում»։ ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ միայն Եվրոպան պաշտպանելու, այլև Եվրոպայում մեզ ռազմական բազաներ տեղակայել թույլարելու համար՝ մեր ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Եթե մենք հասել ենք այն կետին, երբ ՆԱՏՕ-ի դաշինքը նշանակում է, որ մենք չենք կարող օգտագործել այդ բազաները մեր շահերը պաշտպանելու համար, ապա դա միակողմանի փողոց է»,- նշել է Ռուբիոն։
Իրանի դեմ ագրեսիայի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դիմել է ՆԱՏՕ-ի անդամներին միջամտել Թեհրանի դեմ պատերազմին։

Русский