Իսրայելը բանանային հանրապետություն չէ, ԱՄՆ-Իրան համաձայնագիրը ոչնչի չի պարտավորեցնում, հայտնել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը։
«Իսրայելը Միացյալ Նահանգներին ենթակա չէ, և մենք անկախ և ինքնիշխան պետություն ենք։
Յուրաքանչյուր անգամ, երբ մենք ենթարկվել ենք միջազգային ճնշմանը՝ Իսրայելի անվտանգության հաշվին, մենք թանկ ենք վճարել արյունով։ Մենք ընդգծում ենք. մենք սիրում ենք Միացյալ Նահանգները և շնորհակալ ենք նախագահ Թրամփին։ Եվ այնուամենայնիվ, Իսրայել պետությունը բանանային հանրապետություն չէ։
Իմ դիրքորոշումը հստակ է. մենք այս համաձայնագրի կողմ չենք, որը չի երաշխավորում մեր անվտանգությունը և ոչնչի չի պարտավորեցնում մեզ։ Մենք չպետք է ընդունենք ոչինչ պակաս, քան «Հըզբոլլահի» լիակատար վերացումը։ Մենք չպետք է դուրս գանք մեր մարտիկների կողմից գրավված և ահաբեկչական ենթակառուցվածքներից մաքրված որևէ տարածքից...
Մենք պետք է հստակեցնենք. Լիբանանից դեպի Իսրայել արձակված յուրաքանչյուր անօդաչու, անօդաչու թռչող սարք կամ հրթիռ կհանգեցնի Իսրայելի կողմից Դահիայի վրա պատասխան հարվածի։ Սա հենց այն զսպման հավասարակշռությունն է, որը գոյություն ուներ ընդամենը մի քանի ամիս առաջ, և մենք չպետք է լքենք այն ոչ մի պարագայում», - գրել է նախարարը։

Русский