Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Նորվեգիայի՝ Էպշտոնի հետ կապ ունեցած արքայադուստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Blog Image

Երկուշաբթի օրը Օսլոյի շրջանային դատարանը Նորվեգիայի թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի որդուն՝ 29-ամյա Մարիուս Բորգ Հոյբիին, դատապարտել է չորս տարվա ազատազրկման:

Հոյբին մեղադրվում էր մի շարք հանցագործությունների մեջ, որոնցից ամենալուրջը չորս բռնաբարությունն է եղել։ Դատարանը նրան արդարացրել է այդ մեղադրանքներից երկուսով։

Մեղադրողը խնդրել էր Հոյբիի համար յոթ տարի և յոթ ամիս ազատազրկում, մինչդեռ նրա փաստաբանները խնդրել էին պատիժը կրճատել մինչև մեկուկես տարի։ Մեղադրյալը հերքել է բոլոր բռնաբարությունները, բայց ընդունել է մեղքը մանր հանցագործությունների համար։

Ե՛վ Հոյբին, և՛ մեղադրանքի կողմը կարող են բողոքարկել դատարանի որոշումը։

Հոյբին թագաժառանգ արքայադուստր Մետտե-Մարիտի ավագ որդին է նախորդ հարաբերություններից և գահի ժառանգորդ՝ թագաժառանգ Հաակոնի խորթ որդին։ Նա չունի թագավորական տիտղոս կամ պաշտոնական պարտականություններ։

Նորվեգիայում սկանդալ է հասունանում նրա մոր շուրջ՝ ԱՄՆ-ում բազմաթիվ սեռական հանցագործությունների համար դատապարտված հանգուցյալ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնին պատկանող ֆայլերի հրապարակումից հետո: Պարզվել է, որ Մետտե-Մարիտն ավելի սերտ կապեր է ունեցել դատապարտված հանցագործի հետ, քան նախկինում հայտնի է եղել:

Send