Մեր օրակարգում որևէ բան չի փոխվել. Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
«Այո՛, Ավստիրայում է անցկացվելու Եպիսկոպոսաց ժողովը, ինչպես և հայտարարվել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին, թե ի՞նչ է լինելու այն վեց եպիսկոպոսների հետ, որոնց նկատմամբ Քննչականը ելքի արգելք կիրառեց, Տեր Եսային պատասխանեց՝ նրանք չեն մասնակցի։
«Եթե ելքի արգելք է կիրառվել, ապա նրանք չեն մասնակցի»,- ամփոփեց խոսքը Տեր Եսայի Արթենյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է Ավստրիայում փետրվարի 16-19-ն ընկած ժամանակահատվածում։
Էմմա Մարտիրոսյան

Русский