ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է TikTok հարթակի հետ գործարքն ու շնորհակալություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինպինին համագործակցության համար։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Semafor-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Չինաստանը հաստատել են TikTok-ի ամերիկյան բիզնեսի վաճառքը հիմնականում ամերիկյան ներդրողների կոնսորցիումին, որը գլխավորում են «Oracle»-ը և «Silver Lake»-ը։
«Ես շատ ուրախ եմ, որ օգնեցի փրկել TikTok-ը։ Այն այժմ կպատկանի մեծ ամերիկացի հայրենասերների և ներդրողների խմբին, որը ամենամեծն է աշխարհում, և կլինի առանցքային ձայն։ Այլ գործոնների հետ մեկտեղ, սա էր պատճառը, որ ես այդքան լավ հանդես եկա երիտասարդ ընտրողների շրջանում 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Ես միայն հույս ունեմ, որ երկար ժամանակ անց ինձ կհիշեն նրանք, ովքեր օգտագործում և սիրում են TikTok-ը», - գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social»-ում։

Русский