Երևանի` տնային կալանքի տակ գտնվող բնակիչ, 29-ամյա տղամարդու կողմից ոտքի ժապավենը վնասելու դեպքի առթիվ ստացված հաղորդման վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասացին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվել էր, որ 29-ամյա տղամարդը ոտքի ժապավենը վնասել է։ Պարզվել էր, որ նա շղթան կտրել, դիմել է փախուստի։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Էմմա Մարտիրոսյան

Русский