Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վերամիավորվե՞լ են

Blog Image

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը վերամիավորվե՞լ են։ Փաշինյանի այսօրվա հրապարակումը նման հարց է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ։ Այսպես, այսօր առավոտյան իր սրտիկաշատ ռիլը Փաշինյանը տնից էր նկարել, և տեսանյութում երևում է, որ Աննա Հակոբյանն անցնում է իր հետևով։ Կամ, եթե Աննա Հակոբյանը չէ, ապա, թերևս նրա նմանակն է։ 

 

Ի՞նչ է սա. զույգը վերամիավորվե՞լ է, թե ինչպես շատերն էին կասկածում, չէր էլ բաժանվել ու հարմար պահին որոշեց հերթական քայլն անել՝ մարդկանց հետաքրքրությունը դեպի իրեն հրավիրելու համար։ Հարցի պատասխանը, թերևս, շուտով կստանանք։ Ըստ երևույթին, Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կհայտարարեն վերամիավորման մասին, գուցե նաև ականատես լինեն նրանց թագ ու պսակին։ Մյուս տարբերակը, թե Փաշինյանը նոր կողակից ունի, որը շատ նման է Աննա Հակոբյանին, մի քիչ անհավանական է։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ հեռանում է Փաշինյանից և լքում է Կառավարական ամառանոցը։ Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, որով նա ներողություն էր խնդրում Աննա Հակոբյանից՝ ցավեցնելու համար, ինչպես նաև նշում էր, որ հարգանքով է վերաբերում իր երեխաների մոր որոշմանը։

 

Send