Ֆրանսիան իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում այն բարեկամ երկրներին, որոնք դիտավորյալ թիրախավորվել են Հեղափոխական պահապանների կորպուսի հրթիռներով ու անօդաչու սարքերով և ներքաշվել են իրենց կողմից չընտրված պատերազմի մեջ՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Իրաք, Բահրեյն, Քուվեյթ, Օման և Հորդանան, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Ըստ ԱԳ նախարարի՝ Ֆրանսիան պատրաստ է, ըստ գործընկերների հետ կնքված համաձայնագրերի և միջազգային իրավունքով նախատեսված կոլեկտիվ ինքնապաշտպանության սկզբունքի, մասնակցել նրանց պաշտպանությանը։
Բարոն նաև նշել է, որ Իսրայելի և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից միակողմանիորեն որոշված ինտերվենցիան [Իրան] արժանի կլիներ քննարկման այս նպատակով նախատեսված կոլեկտիվ մարմիններում։ «Այդ դեպքում բոլորը կարող էին ստանձնել իրենց պատասխանատվությունը, քանի որ միայն Անվտանգության խորհրդին հակադարձելով է ուժի կիրառումը կարող ձեռք բերել անհրաժեշտ լեգիտիմություն»,- նշել է ԱԳ նախարարը։

Русский