Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է ռազմածովային բազայի վրա հարվածը, կոչ է արել Իրանին լուրջ զիջումների գնալ

Blog Image

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է ԱՄԷ-ում տեղակայված ֆրանսիական ռազմածովային բազայի վրա հարվածը, որի հետևանքով միայն նյութական վնասներ են եղել։

Բարոն կոչ է արել Իրանին լուրջ զիջումների գնալ, և որ «ռազմական էսկալացիան պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»։

Նրա խոսքով՝ իրանական վարչակազմը, որը մնացել է առանց իր առաջնորդի, պարտավոր է դադարեցնել հարձակումները և լուրջ զիջումների գնալ։

Բարոն ընդգծել է Թեհրանում «դիրքորոշման արմատական ​​փոփոխության» անհրաժեշտությունը՝ հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար։

 

Send