Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հարվածել են Եմենի Մոխա քաղաքի օդանավակայանին

Blog Image

Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը երկու ավիահարված են հասցրել Եմենի հարավարևմտյան Թաիզ նահանգի Մոխա քաղաքի օդանավակայանին։ Այս մասին հայտնել է «Սաբա» (Saba) լրատվական գործակալությունը` հղում անելով է եմենյան ապստամբական «Անսար Ալլահ» (հուսիներ) շարժմանը։

Երեքշաբթի օրը հաղորդվել էր, որ հուսիների ուժերը վերահսկողություն են հաստատել Կարմիր ծովի ափին Մոխա քաղաքի նկատմամբ։

Եմենում իրավիճակը կտրուկ սրվել էր սեպտեմբերի սկզբին, երբ եմենյան ապստամբական շարժումը հարձակում էր սկսել երկրի հարավ-արևմուտքում։ Ցամաքային հարձակմանը զուգահեռ՝ հուսիները սկսել էին հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ հասցնել Կարմիր ծովի ափամերձ շրջաններին և Թաիզի մերձակայքին՝ նպատակ ունենալով կտրել դեպի Մոխա տանող ճանապարհները և առաջ շարժվել դեպի ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ էլ Մանդեբի նեղուցին մերձակա տարածքներ։

Send