Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Մոսկվան չի ցանկանում, որ Ռուսաստանին հղումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում»

Blog Image

Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինելու անհնարինությունը, և սա կարևոր է, ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։

Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով։

- ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի «գործող համակարգերը» անհամատեղելի են. դրանք տարբեր են։

- Մոսկվան չի ցանկանում, որ Ռուսաստանին հղումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում։ «Նախագահ Պուտինը և Ռուսաստանը մի բան են ուզում. որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումների»։

- Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ 2 ժամ զրուցել են։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես ՀՀ-ում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Send