Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետը․ մանրամասներ

Blog Image

Ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։

«Ի պատասխան հաստատում ենք, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել»,- MediaHub-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

Անդրեասյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Մարիաննա Արամյան

Send