Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մակրոնը Ճապոնիային առաջարկել է ստեղծել «անկախ» երկրների դաշինք

Blog Image

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը Ճապոնիային առաջարկել է ստեղծել «անկախ» երկրների դաշինք ԱՄՆ-ի և Չինաստանի գերիշխանության դեմ։

«Մենք կարող ենք իրականացնել այս ռազմավարությունը, կարող ենք արդյունքների հասնել այս օրակարգի շրջանակներում՝ միաժամանակ անվտանգ մնալով չինական գերիշխանության կամ ԱՄՆ-ի ավելի ու ավելի տարածված գերիշխանության նկատմամբ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը Ճապոնիայում։

Ըստ Մակրոնի՝ երկու տերությունների միջև աճող մրցակցությունը ռիսկեր է ստեղծում այլ երկրների համար։

Նա նշել է, որ նման դաշինքի հիմքում կարող են լինել ԵՄ-ի և Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության երկրների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև կապերը, և որ Հնդկաստանը, Բրազիլիան, այլ զարգացող տնտեսություններ կարող են միանալ նախաձեռնությանը։

Send