Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մայիսի 28-ն է այսօր․ օրվա խորհուրդը

Blog Image

Այսօր՝ մայիսի 28-ի վաղ առավոտից Հանրապետության հրապարակում տոնական տրամադրություն էր։ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը մարդկանց բերել էր քաղաքի կենտրոն՝ պետական խորհրդանիշների ու հանդիսավոր մթնոլորտի շուրջ։

Սակայն տոնական շունչը միայն հրապարակով չէր սահմանափակվում։ Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության այն օրերից է, որը պարզապես օրացուցային տոն չէ․ այն պետականության վերածննդի խորհրդանիշ է։

1918 թվականի հենց այս օրը ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը՝ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր՝ պատմությունն արդեն վճռել է հայ ժողովրդի ճակատագիրը։

Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը։

Հայաստանը անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։

Հանրապետությունն անմիջապես զգաց զանգվածային սով և փախստականների զանգվածային հոսք։ Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը և այն հռչակեց Խորհրդային Հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերից հետո ծնված անկախ պետությունը դարձավ ապացույց, որ անգամ ամենածանր պայմաններում հնարավոր է վերականգնել պետականությունը։

Send