Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Որտե՞ղ է Փաշինյանը նվագելու, իսկ երիտասարդներն էլ՝ պարելու

Blog Image

MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր Փաշինյանի կազմակերպած «վարչաբենդն» անցկացվելու է Ջրվեժում գտնվող «Պալլադիում հոլ»-ում։

Նշենք, որ վաղ առավոտից այնտեղ արդեն իսկ հսկողություն է իրականացվում։ Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկանության ուժեղացված ծառայությունից զատ ԱԻՆ-ը ևս այնտեղ ծառայություն է իրականացնելու։ Քանի որ մեծ միջոցառում է, հսկողությունն էլ ավելի ուժեղացված է լինելու։

Հիշեցնենք, որ Փաշինյանը շաբաթներ առաջ հայտարարել էր «Վարչաբենդի» մասին, որտեղ իրենք նվագում են, իսկ երիտասարդները՝ պարում։ Մեր տեղեկություններով, սակայն, մինչ այս պահը երիտասարդներին չեն էլ տեղեկացրել, թե որտեղ են իրենք պարելու։ Ժամը հայտնի է՝ 19.00, իսկ վայրը՝ ոչ։  Այսինքն՝ մարդիկ, որոնք գրանցվել են, դեռևս էլեկտրոնային ծանուցում չեն ստացել, թե որտեղ է Փաշինյանը նվագելու։

Նարե Գնունի

Send