Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Երկրում տիրում է բռնատիրություն, իսկ առողջական խնդիրներ ունեցող քաղբանտարկյալները` անտերության մատնված

Blog Image

Արդեն քանի օր է, թե՛ փաստաբանները, թե՛ Միքայել Սրբազանի բարեկամները հայտնում են, որ Միքայել Սրբազանի առողջական վիճակը վատ է, եւ ենթակա վիրահատության։

Նախորդ օրը ԱԺ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողը անդրադարձավ Սրբազանի առողջական վիճակին, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հերքեց, որ նման բան չկա, բայց տպավորությունն այնպիսին էր, որ արդարադատության նախարարը, ոչ էլ տեղյակ է Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին։ 

Քանի որ պետությունն ու կառավարությունը դրանք նույն մարդն են, պարզապես տարբեր գերատեսչություններ ինչ֊որ տարբեր անուններ կրող մարդիկ, «դաբրոն» պետք է հենց այդ մեկ մարդը տա` Նիկոլ անունով։ Ու քանի որ Փաշինյանը լավ գիտի, թե ինչու է Միքայել Սրբազանը անազատության մեջ, ապա, ի՞նչ մի հատ էլ հետաքրքրվի նրա առողջական վիճակով։

Սա կոչվում է տոտալիտար համակարգ, որտեղ մարդկանց փակի տակ են պահում իրենց քաղաքական հայացքների, խոսքի ազատության համար։

Օրը ցերեկով Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի են ենթարկել։ Հակոբյանը առողջական լուրջ խնդիրներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այսօր նոր դեպի առիթով քրեական  վարույթ է նախաձեռնվել։ Բայց թե ինչ ընթացք կունենա գործը, անհայտ է, որովհետեւ մեր երկրում տարբեր գործեր կան, խոշտանգումներից սկսած, մինչեւ քաղաքական հալածյալներ. Ու բոլորը քաղաքական հետապնդումների, ճնշումների, վախի հետեւանքով։ 

Սա խոսում է այն մասին, որ երկրում տիրում է «բեսպրիդել», ընտրովի արդարադատություն, իշխանության թելադրանքով գրպանային դատավարություն։

Արթուր Հայրապետյան

Send