Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գորիսի բնակիչների համար անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես»

Blog Image

Ըստ ահազանգի՝ Գորիսի բնակիչների համար հոկտեմբերի 23-ից սկսած Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ հայտնել է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Մասնավորապես, ըստ ստացված տեղեկությունների՝ ուղևորներից «Սասունցի Դավիթ» կայարանում տեղակայված դրամարկղում ճշտում են՝ արդյոք նրանք Գորիսի բնակիչ են, և դրական պատասխանի դեպքում հայտնում, որ ուղևորության համար տոմս ձեռք բերելու անհրաժեշտություն չկա։

Անվճար ուղևորափոխադրումը «զուգորդվում է ընտրություններին մասնակցող «Համերաշխություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Առուշ Առուշանյանի պատկերով և դաշինքի համարը պարունակող քարոզչական բուկլետի տրամադրմամբ»։

«Եթե ներկայացված հանգամանքները հաստատվեն, ապա անվճար ուղևորափոխադրումների իրականացումը՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի քարոզչանյութերի տրամադրման զուգակցմամբ, կարող է պարունակել ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքի խախտման հատկանիշներ»։

Send