Հայաստանի 21 համայնքներում մեկնարկում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 19 համայնքներում՝ Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր և Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր և Գառնի, Շիրակի մարզի Արթիկ և Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են լինելու 2 համայնքներում՝ Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ:
Ժամը 08:00-ից բացվել են բոլոր 517 ընտրական տեղամասերը, և քվեարկությունը մեկնարկել է սահմանված կարգով։
Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու են թվով 972 տեխնիկական սարքավորումներ։
Ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն, իսկ ընտրությունները լուսաբանելու նպատակով՝ 28 զանգվածային լրատվության միջոց։

Русский