Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Միացյալ Նահանգները թույլ է»․ ինչ է հայտնի Օմանում ԱՄՆ-Իրան բանակցություններից

Blog Image

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրադ  Քուփերը նույնպես ժամանել է Օման՝ Իրանի հետ բանակցությունների համար, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի:

Հրատարակությունը նշէլ է, որ ԱՄՆ զինվորական պաշտոնյաները հազվադեպ են մասնակցում բարձր մակարդակի դիվանագիտական ​​շփումներին, չնայած Թրամփը երբեմն զինվորականներ է ուղարկել բանակցություններին մասնակցելու համար։

- ԱՄՆ-ն վերադարձավ բանակցությունների սեղանի շուրջ ամոթալի դիրքում, հայտարարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս ղեկավարի տեղակալ Յադոլլահ Ջավանին։ «Միացյալ Նահանգները թույլ է, և նրանց թույլ տված ցանկացած սխալ կլինի վերջինը։ Իրանը չի նահանջի իր դիրքերից և չի ձգտում պատերազմի, բայց թշնամու կողմից ցանկացած սխալ կարժանանա վճռական պատասխանի։ Իրանի դեմ սանձազերծված ցանկացած պատերազմ կվերածվի տարածաշրջանային պատերազմի, և բոլորը բռնկվեն»,- ասել է գեներալը։

- Ամերիկացի պաշտոնյաներ տեղափոխող ավտոշարասյունը լքել է Մասկատում բանակցությունների վայրը, հայտնել է «Associated Press»-ը։

- IRIB-ը հայտնել է, որ  Օմանում մեկնարկել է Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը։ 

- Ըստ IRNA-ի՝ Իրանը պահանջում է, որ ԱՄՆ-ն ճանաչի երկրի ուրանը հարստացնելու իրավունքը։

Send