Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի վրա կրակnցներ են արձակվել Մոսկվայի բնակելի շենքում (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւին վրա կրակոցներ են արձակվել Մոսկվայի բնակելի շենքում։

Ալեքսեեւը հոսպիտալացվել է, հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն։

Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Վոլոկոլամսկոյե մայրուղու շենքում։ Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա, ապա փախել։ Սպանության փորձի համար քրեական գործ է հարուցվել։ Կատարվում են նաև քննչական գործողություններ՝ ներգրավված անձանց ինքնությունը պարզելու համար։

Ականատեսն «Իզվեստիային» պատմել է, որ լսել է կրակոցի ձայն և օգնություն է կանչել։ Այնուհետև դուրս է եկել ու տեսել արյան մեջ պառկած տղամարդու։ Անմիջապես զանգահարել է շտապօգնություն և ոստիկանություն։

Կադրերն այստեղ

 

Send