Նոյեմբերի առաջին հինգ օրերին Թուրքիա ռուսական խողովակաշարային գազի մատակարարումները գրեթե չորս անգամ գերազանցել են սեպտեմբերի և հոկտեմբերի նույն ժամանակահատվածների ցուցանիշները։ Այս մասին, հղում անելով «Գազպրոմի» տվյալներին, հայտնում է «Կոմերսանտը»։
Ընկերությունը մատակարարումների աճը կապում է եվրոպական գազի շուկայում ստեղծված իրավիճակի հետ։ Նշվում է, որ հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Եվրոպայի ստորգետնյա գազապահեստարաններից գազի ռեկորդային ծավալներ են դուրս բերվել։
Հոկտեմբերին ևս Թուրքիա ռուսական գազի մատակարարումները զգալիորեն աճել են՝ սեպտեմբերի համեմատ ավելանալով 78 տոկոսով։

Русский