Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Մենք գիտենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը»․ Պուտինը պատասխանել է մի շարք առանցքային հարցերի

Blog Image

Մենք գիտենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, նրանք իրենց համարում են ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ են մնում հանդիպումներին մասնակցելուց, Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Դե, դա նրանց ընտրությունն է, և մենք կապի մեջ ենք նրանց հետ»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ հաջորդ տարի ՀԱՊԿ-ում կնախագահի Ռուսաստանը։

- Ռուսաստանը պատրաստ է փաստաթղթավորել, որ չունի ագրեսիվ ծրագրեր Եվրոպայի դեմ;

- ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի վերաբերյալ ծրագիրը չի ներառել որևէ պայմանագրի նախագիծ. այն պարունակել է քննարկման համար առաջարկվող հարցերի ցանկ;

- Ռուսաստանը համաձայն է, որ Թրամփի ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ապագա համաձայնագրերի համար;

- Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունները միշտ կապի մեջ են եղել, նույնիսկ ամենադժվար ժամանակներում, և նրանք կապի մեջ են մնում նաև այսօր;

- Աբու Դաբիում Ռուսաստանի և Ուկրաինայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել Կիևի նախաձեռնությամբ։ Այս հանդիպմանը անսպասելիորեն հայտնվել է ԱՄՆ ներկայացուցիչ;

- Ժնեւի բանակցություններից հետո որոշվեց խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի;

- Ռուսաստանը ընդհանուր առմամբ համաձայն է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի կետերի ցանկը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար;

- Ուկրաինայի վերաբերյալ նախագծի ծրագիրը պետք է թարգմանվի «դիվանագիտական ​​լեզվով»։ Ներկայումս որոշ կետեր ծիծաղելի են հնչում;

- Ռուսաստանը տեսնում է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ հաշվի է առնում իր դիրքորոշումը;

- Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության ծրագրի յուրաքանչյուր բառ պետք է լուրջ քննարկվի։

- Ուկրաինայի զինված ուժերը հոկտեմբերին կորցրել են 47,000 զինվոր։

Send