Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում․ պարզվել է Միրաք գյուղում տեղի ունեցած շնամարտի կազմակերպիչների ինքնությունը

Blog Image

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տեղի է ունեցել շնամարտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ շնամարտը կազմակերպվել է Միրաք գյուղում՝ Երևանի բնակիչներ 61-ամյա Ջնդի Ա․-ի, 69-ամյա Մուշեղ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ  Կ․-ի կողմից։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մուշեղ Մ․-ն «Հայկական լեռների շնասերների և բուծողների միության» ՀԿ նախագահն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Send