Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Շանգրի-Լա» - «Արծվի արձան» ճանապարհահատվածում բախվել են «Kia»-ն ու 2 «Mercedes»-ները. «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է

Blog Image

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:55-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Շանգրի-Լա» խաղատնից դեպի «Արծվի արձան» տանող հատվածում բախվել են 2 «Mercedes» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը գլխիվայր շրջվել է, իսկ ավտոմեքենաներից մեկն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց, փլուզել մի քանի մետր քարե պաշտպանիչ պարիսպը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Send