Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Այս բնական միջոցը կօգնի ազատվել ոտքերի, մեջքի ցավից. արդյունքն ապշեցուցիչ է

Blog Image

Առողջապահության ոլորտի փորձագետները փաստում են, որ մեջքի, ոտքերի ու հոդերի ցավերը պայմանավորված են սխալ կեցվածքով: Այս մասին գրում է Homehealthyrecipes-ը` ներկայացնելով բաղադրատոմս, որը կօգնի կանխել կամ մեղմել ցավը և կամրապնդի ոսկորները:

Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի 150 գրամ դոնդող, որը կարելի ձեռք բերել սովորական խանութից: 2 ճաշի գդալ (5 գրամ) դոնդողը պետք է խառնել մեկ քառորդ բաժակ ջրին, դնել սառնարանում և թողնել գիշերը: Առավոտյան այն վերածված կլինի ժելեի: Այդ ժամանակ կարելի է ըմպել ստացված խառնուրդը ցանկացած հյութի, թեյի կամ յոգուրտի հետ:

Դոնդողը հոդացավը, ինչպես նաև մեջքի, պարանոցի ու ոտքերի ցավը կանխելու և թեթևացնելու հատկություն ունի: Մեկ շաբաթ կանոնավոր օգտագործելուց հետո հիվանդի առողջական վիճակը զգալիորեն կբարելավվի:

Դոնդողը մի շարք առողջարար հատկություններ ունի. բարելավում է մտածելու ունակությունը, նյութափոխանակությունը, մաշկի գույնը, օգտակար է մաշկի ու մազերի համար, կանխում է օստեոպորոզը և օստեոարթրիտը:

 

Send