Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում․ նա չի՞ կալանավորվել

Blog Image

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Այս ամենի ասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 7-ին։

Նա 47-ամյա լիբանանահայ Քրիստոֆեր Վարդանյանն է։ Ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում տեղադրել էր իր անձնական հեռախոսը և տեսանկարահանել ներսում կատարվողը։ Հատկանշական է, որ դեպքը քննարկվել է նաև Google-ում՝ ռեստորանի էջի կարծիքների բաժնում։ «Գուստավ»-ի անունից թողնված պատասխանում նշվում է, որ տվյալ մենեջերն արդեն հեռացվել է աշխատանքից։

MediaHub-ը դիմել էր ՆԳՆ՝ հասկանալու՝ ի՞նչ է տեղի ունեցել, և ի՞նչ է անում ՆԳ նախարարությունը։ «Նշվածի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունում առկա է տեղեկություն։ Այս պահին այդ տեղեկությունը ստուգվում է մեր կողմից։ Մեր գործողությունների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասել էր ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
 
MediaHub-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Սակայն, նշենք, որ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս և փաստացի կալանավորված չէ։

Մարիաննա Արամյան

Send