Մարտի 4-ին ասմունքող Լիանա Զուրաբյանը տեսանյութ էր տարածել, որում պատմում էր, թե ինչպես են ինքը և որդին անչափահասների ցինիզմի զոհ դարձել։ Նա նշել էր, որ տղաներից մեկը երկու անգամ ապտակել է իրեն, այն էլ իր անչափահաս որդու մոտ։ Մոր խոսքով՝ երեխան առողջական խնդիր ունի, և այդ տեսարանից հետո հոգեբանական վատ վիճակում է։
Հրապարակված տեսանյությում Զուրաբյանը հայտնել էր, որ դիմել է ոստիկանություն։
MediaHub-ը կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու համար՝ օրեր անց ի՞նչ է արել ոստիկանությունը։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց՝ քննությունը դեռ ընթացքի մեջ է։
Զուրաբյանը նշեց՝ պարզվել է, վիրավորանք հասցրած անձն անչափահաս չէ, հավելյալ ոչինչ ասել չի կարող։
Հիշեցնենք, որ ըստ Զուրաբյանի՝ Տավուշի մարզի Բերդավան համայնքի դպրոցի աշակերտներն ու Նոյեմբերյանի պետական քոլեջի մի քանի ուսանողներ տևական ժամանակ Բերդավան գյուղի դպրոցի տարածքում ծաղրել են իր՝ առողջական խնդիրներ ունեցող որդուն։
Հերթական միջադեպի ժամանակ Զուրաբյանը փորձել էր կարգի հրավիրել տղաներից մեկին և ապտակել էր նրան, որին իր պատասխան այդ տղան երկու անգամ ապտակել էր ասմունքողին։
Էմմա Մարտիրոսյան

Русский