Կարո՞ղ են աղանդերները օգտակար լինել մարդկանց համար: Որոշները՝ այո, ասել է իմունոլոգ Անդրեյ Պրոդեուսը։
Առաջին ալիքի «Ապրեք առողջ» հաղորդման ժամանակ բժիշկը քննարկել է ճապոնական աղանդեր մոչիի յուրահատուկ հատկությունները: Այն պատրաստվում է բրնձի ալյուրից, որը հայտնի է որպես օգտակար դիմացկուն օսլայի աղբյուր։
Դիմացկուն օսլան մասնակցում է աղիների առողջությունը պահպանող հատուկ ճարպաթթուների ձևավորմանը: Սա ապացուցվել է բազմաթիվ ուսումնասիրություններով: Հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր բավարար քանակությամբ դիմացկուն օսլա են օգտագործում։
«Ինչո՞ւ: Որովհետև այս ճարպաթթուները կանխում են ուռուցքի աճը», - բացատրել է Պրոդեուսը։
Այս յուրահատուկ սննդանյութը հանդիպում է նաև հացահատիկայիններում, սերմերում և լոբազգիներում: Այն նաև առաջանում է կարտոֆիլի և մակարոնեղենի մեջ, երբ դրանք սառչում և տաքացվում են: Ահա թե ինչու են ասում, որ նման խավարտները երկրորդ օրը ավելի առողջարար են:

Русский