Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում հանդիպել և բանակցություններ է վարել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Գլխավոր քարտուղարը և արտաքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացող հակամարտության վերաբերյալ։
Գուտերեշը «ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում գործադրված այն դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության ավարտին հասցնելուն»։
Զրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է հակամարտության կողմերին չհրաժարվել խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերից և «առկա տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով»։

Русский